AM
30 Նոյեմբեր 2012 - 11:55 AMT

Սթրոս-Կանը և սպասուհին համաձայնության են եկել փոխադարձ պահանջների շուրջ

ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Սթրոս-Կանը և սպասուհի Նաֆիսատու Դիալոն համաձայնության են հանգել փոխադարձ պահանջների կարգավորման շուրջ: Այդ մասին նոյմբերի 29-ին հաղորդում է The New York Times-ը` մեջբերելով իրազեկ աղբյուրները:

Համաձայնության մանրամասները, որոնք վերաբերվում են Սթրոս Կանի կողմից սպասուհուն հնարավոր վճարումներին, ներկա պահին անհայտ են: Հրատարակությունը նշում է, որ խոսքը գնում է նախնական պայմանավորվածությունների մասին, որոնց մանրամասները կողմերը կներկայացնեն դատարանում արդեն հաջորդ շաբաթ:

Նյու Յորքի Sofitel հյուրանոցի աղախին Նաֆիսատու Դիալոն մեղադրել է Դոմինիկ Սթրոս-Կանին սեռական բնույթի հանցագործությունների մեջ 2011-ի մայիսի կեսին: