AM
30 Նոյեմբեր 2012 - 11:55 AMT

Ֆինլանդիայի հարավում մոտ 32 հազար տնային տնտեսություններ հոսանքազրկվել են ձնաբքի պատճառով

Ֆինլանդիայի հարավում մոտ 32 հազար տնային տնտեսություններ հոսանքազրկվել են ձնաբքի պատճառով, քամու արագությունը հասնում է վայրկյանում 27 մետրի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ YLE ֆինական հեռուստաընկերության վրա հղումով:

Այժմ մասնագետները փորձում են վերականգնել էլեկտրաէներգիայի մատակարարումը:

Վատթարացել է տեսանելիությունը ճանապարհներին: