Հոնդուրասի ոստիկանությունն առգրավել է երկրի պատմության մեջ կոկաինի խոշորագույն խմբաքանակը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Թմրանյութը կշռում է առնվազն 15 տոննա: Բեռը նկատվել է Յորո դեպարտամենտում ֆերմայի ստորգետնյա թունելներում:
Հոնդուրասը խոշոր տարանցիկ կետ է ԱՄՆ թմրանյութերի մաքսանենգության ճանապարհին:
ԱՄՆ-ում կոկաինի նման ծավալի շուկայական արժեքը կազմում է գրեթե 2 մլրդ դոլար:





