Սիրիացի փախստականների թիվը գերազանցել է 465 հազարը: Այդ մասին լրագրողներին է հայտնել ՄԱԿ փախստականների գծով գերագույն հանձնակատարի մամլո քարտուղար Մելիսա Ֆլեմինգը:
Ըստ նրա, Հորդանանում ապաստան է գտել 138 հազար մարդ, Լիբանանում՝ 133 հազար, Թուրքիայում՝ 123, 7 հազար, Իրաքում՝ 60,3 հազար, Հյուսիսային Աֆրիկայում՝ 9,7 հազար: Նա նշել է նաև, որ նրանց քանակը շատ ավելի մեծ կարող է լինել, քանի որ շատերը գրանցված չեն:





