Դպրոցական ծրագիրը պետք է լինի ավանդական, որով պետք է կրթվեն սերունդներ, դպրոցը փորձադաշտ չէ, որ 4 տարին մեկ կրթական ծրագրեր են փոխվում: Այս տեսակետի հեղինակը բանասեր Դավիթ Գասպարյանն է, ով այսօր մամուլի ասուլիսի ժամանակ խոսեց կրթության ոլորտի խնդիրների մասին:
Գասպարյանն օրինակ բերեց միջին դասարանների գրականության ծրագիրը, որը գլխիվայր շուռ են տվել, և աշակերտները սկսում են 20 դարի գրականությունից և շարժվում դեպի միջնադար: Ըստ բանասերի, դրա արդյունքում խախտվում է երեխայի տրամաբանությունը և տեսական գիտելիքները:
Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանն էլ ասաց, որ դասագրքերի հեղինակներին որոշուն են «վերևից», և մրցույթը ձևական բնույթ է կրում: Նրա հեղինակած դասագրքերի մի մասը կիրառելի է հանրակրթական դպրոցում, և նա չի թաքցնում, որ իր դեպքում էլ է երբեմն նույն մեխանիզմը գործել, բայց Գյուրջինյանի «Մայրենի լեզու» դասագիրքն, օրինակ, չի անցել մրցույթը, և նրան ոչ մի համոզիչ հիմնավորում չեն ներկայացրել:





