Նիդերլանդների ոստիկանությունը առգրավել է 36 տոննա «առավաել վտանգավոր տիպի» ապօրինի հրավառություն, ինչպես նաև ձերբակալվել է մի խումբ, որոնք կասկածվում են դրանք տարածելու մեջ: Այս մասին ասվում է դատախազության հաղորդագրությունում, փոխանցում է lenta.ru-ն:
Օրինապահ մարմիններում ենթադրում են, որ հրավառության սարքերը պատրաստվել են Չինաստանում և Նիդեռլանդների տարածք են մտցվել Բելգիայից կամ Լեհաստանից:
Նիդերլանդներում ընդունված է Նոր տարին դիմավորել հրավառություններով, սակայն դա հանգեցնում է նրան, որ ամեն տարի տասնյակ մարդիկ են վիրավորվում, երբեմն նաև մահանում:





