Արմավիրի մարզի Մյասնիկյան, Լեռնագոգ, Քարակերտ, Դալարիկ, Շենիկ, Արգինա և Արագածոտնի մարզի Արտենի և Արագածավան գյուղերի 9 դպրոցի գրադարանները
«ԱրմենՏել» ընկերության աջակցությամբ համալրվեցին նոր գրքերով:
Դպրոցների գրադարաններին օգնելու նպատակով «ԱրմենՏել» ընկերությունը միացավ Հայաստանի մանուկներ հիմանդրամի նախաձեռնությանը և գրադարաններին նվիրեց Հայաստանի պատմությունը և մշակույթը ներկայացնող պատկերագրքեր:
Նշենք, որ տարեսկզբին «ԱրմենՏել» ընկերությունը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը ստորագրեցին երկարատև համագործակցության մասին հուշագիր, որի շրջանակում իրականացվեցին «Դասավանդման մեթոդների կատարելագործում նոր տեխնոլոգիաների միջոցով» կրթական ծրագիրը ինչպես նաև «Ազատենք շրջակա միջավայրը պոլիէթիլենային տոպրակներից» բնապահպանական և գյուղական համայնքներում գործարարության զարգացմանն ծրագիրը: Այս մասին հայտնում են «ԱրմենՏել» ընկերությունից:





