Ուրբաթ երեկոյան Եմենի մայրաքաղաք Սանայում հզոր պայթյուն է որոտացել, հաղորդում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը:
Եմենի լրատվական «Ալ-Բարակիշ» ինտերնետ-պորտալի տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել Ասար թաղամասում, որտեղ տեղակայված են հայտնի գործարարների և քաղաքական գործիչների տներ: Ոստիկանությունը շրջափակել է դեպքի վայրը :Առայժմ պայթյունի պատճառների, ինչպես նաև տուժածներիկ մասին տեղեկություններ չեն ստացվել, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:





