Իրանին հաջողվել է նոր ռեկորդ սահմանել ծովային պաշտպանական տեխնիկայի արտադրության մեջ, հայտարարել է Իրանի ՌԾՈւ հրամանատար, փոխծովակալ Հաբիբոլա Սայարին, հայտնում է Press TV-ն:
«Իրանական Sahand նավի նման նմուշների պատրաստման արագությունը և այլ նվաճումներн ավելացել են 5 անգամ»,-ասել է փոխծովակալ Հաբիբոլա Սայարին:
Սեպտեմբերին Իրանը փորձարկեց նավը Բանդարաբաս նավահանգստում: Այժմ նախատեսվում է այն հագեցնել ժամանակակից ռազմական տեխնիկայով:
Վերջին տարիներին Իրանը մի շարք զորավարժություններ անցկացրեց բարձրացնելու համար ԶՈւ պաշտպանունակությունը:





