AM
1 Դեկտեմբեր 2012 - 08:32 AMT

«ՏաԹևեր» ճոպանուղին անցել է աշխատանքի ձմեռային ռեժիմի

«ՏաԹևեր» ճոպանուղին անցնում է աշխատանքի ձմեռային ռեժիմի: 2012թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2013թ. մարտի 1-ը ճոպանուղին կաշխատի ձմեռային ռեժիմով: «ՏաԹևերն» ուղևորներներին կընդունի շաբաթ և կիրակի օրերին, ճոպանուղու համար աշխատանքային կլինեն նաև տոն օրերը:

«Ճոպանուղու բոլոր համակարգերը կարգաբերվել են, համապատասխանեցվել են ձմեռային պայմաններում աշխատանքի համար»,- ասել է «ՏաԹևեր» ճոպանուղու նորանշանակ տնօրեն Վահան Մելիքսեթյանը:

Ճոպանուղին վացվեց 2010թ. հոկտեմբերի 16-ին:

Ճոպանուղու երկարությունը 5,7 կմ է, իսկ ամենաբարձ կետը 330 մետրն է: Հալիձորից միջնադարյան Տաթևի վանք միակողմանի ուղղությունը տևում է 11 րոպե: «Տաթևերը» հոկտեմբերի 23-ին Գինեսի ռեկորդների գրքում պաշտոնապես գրանցվել է որպես աշխարհի ամենաերկար ուղևորափոխադրող ճոպանուղի: