Ռուսական պետական «Ռոսատոմ» կոռպորացիան հետաքրքրված է Թուրքիայի տարածքում նախագծերին մասնակցելով: Այս մասին Ստամբուլում լրագրողներին է հայտնել Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը` իր թուրք գործընկեր Թաներ Իլդիզի հետ հանդիպումից հետո: Նախարարի խոսքով, ռուսական կողմը դիմել է Թուրքիային` խնդրելով Թուրքիային լրացուցիչ հարկային արտոնություններ տրամադրել, որոնց շնորհիվ նախագծի ընդահնուր արժեքը կնվազի:
Ռուսաստանի և Թուրքիայի էներգետիկայի նախարարների հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև «Սամսուն-Ջեյհան» նավթատարի նախագծի իրացման հեռանիկարներին:





