AM
3 Դեկտեմբեր 2012 - 12:16 AMT

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է ավելացնել հետախույզների քանակը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է ատաջիկա 5 տարիներին հետախուզական տեղեկություններ հայթայթող հարյուրավոր մասնագետներ գործուղել աշխարհի տարբեր երկրներ, հայտնում է The Washington Post ամերիկյան թերթը:

«Նախագծով նախատեսվում է վերափոխել ԱՄՆ ՊՆ հետախուզական վարչությունը, որը վերջին տասնամյակներին հիմնականում աշխատում էր Իրաքում ու Աֆղանստանում ընթացող պատերազմների համար՝ վերածելով այն հետախուզական ծառայության, որը սերտորեն կհամագործակցի ԿՀՎ և էլիտար ռազմական ջոկատների հետ»,-գրում է պարբերականը:

Արտերկրում աշխատող գործակալների թիվը նախատեսվում է հասցնել 1,6 հազարի, հայտնում է «Ինտերֆաքսը»: