AM
3 Դեկտեմբեր 2012 - 12:51 AMT

ՆԱՏՕ-ի պատվիրակությունն ավարտել է թուրք-սիրիական սահմանին Patriot-ի տեղակայման վայրի ընտրությունը

ՆԱՏՕ-ի պատվիրակությունը Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչների հետ համատեղ ավարտել է Սիրիային սահմանակից շրջաններում Patriot զենիթահրթիռային համալիրներ տեղակայելու վայրի ընտրությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

NTV հեռուստաընկերության տվյալներով, փորձագետների պաշտոնական եզրակացությունները հայտնի կդառնան դեկտեմբերի 4-5-ը կայանալիք ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը:

Թուրք-սիրիական սահմանին առայժմ պլանավորվում է տեղակալ Patriot երեք մարտկոցներ, թեև Անկարան ի սկզբանե խնդրել է վեցից ոչ քիչ: