AM
3 Դեկտեմբեր 2012 - 13:25 AMT

Վատիկանի ծառայողների անձը հաստատող փաստաթուղթը միկրոչիպ կունենա

Վատիկանում փաստաթղթերի արտահոսքի հետ կապված սկանդալից հետո խստացվում են անվտանգության միջոցները: Մասնավորապես, այժմ ծառայողների անձը հաստատող փաստթուղթը միկրոչիպ կունենա, հայտնում է lenta.ru-ն՝ The Daily Telegraph-ի վրա հղումով:

Միկրոչիպով քարտերը կկիրառվեն 2013թ. հունվարի 1-ից, որոնց շնորհիվ հնարավոր կլինի պարզել յուրաքանչյուրի գտնվելու վայրը Վատիկանում: