AM
3 Դեկտեմբեր 2012 - 14:15 AMT

Ֆրանսիայի իշխանությունները կոչ են Անում Փհենյանին զերծ մնալ հրթիռը գործարկելու գաղափարից

Պաշտոնական Փարիզը կոչ է անում ԿԱԺՀ իշխանություններին հրաժարվել «Սոխե» տիեզերական կայանից հրթիռներ թողարկելու ծրագրերից, ասվում է երկուշաբթի օրը ֆրանսիական ԱԳՆ տարածած հաղորդագրությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Իր հայտարարությունում ֆրանսիական արտաքին քաղաքական գերատեսչությունը հղում է ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերին, որոնք արգելում են ԿԱԺՀ-ին իրականացնել բալիստիկ հրթիռների ստեղծման ծրագիրը: