AM
3 Դեկտեմբեր 2012 - 14:26 AMT

Իրանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանի Քերման գավառի համանուն քաղաքում Ռիխտերի սանդղակով 5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, երկուշաբթի հայտարարել է Իրանի հեռուստատեսության Iribnews պաշտոնական լրատվական կայքը:

Երկրաշարժը տեղի է ունեցել 16:23-ին տեղական ժամանակով: Աղետի հետևանքով խափանվել է բջջային կապը Քերման քաղաքում:

Զոհվածների ու վիրավորների մասին դեռևս տեղեկություններ չեն ստացվել: