Մեծ Բրիտանիան «ցավում է Իսրայելի կառավարության` վերջերս կայացրած որոշման վերաբերյալ: Ըստ որոշման, Իսրայելը նախատեսում է Е-1 կոչվող հողատարածքում 3000 նոր բնակարան կառուցել»: Այս մասին հայտարարել է Ֆորին-օֆիսի պաշտոնական ներկայացուցիչը:
Այս որոշումը «սպառնալիքի տակ է դնում հակամարտության լուծումը, որը հիմնված է երկու պետությունների սկզբունքի վրա», ընդգծել է բրիտանական ԱԳՆ ներկայացուցիչը, կոչ անելով Իսրայելին վերանայել ընդունված որոշումը, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ Sky News հեռուստաընկերությունը հաղորդել էր, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դիտարկում են Իսրայելից իրենց դեսպաններին ժամանակավորապես ետ կանչելու հնարավորությունը:





