Եգիպտոսի դատավորների բարձրագույն խորհուրդը մտադիր է հետևել սահմանաադրության վերաբերյալ հանրաքվեին: Համապատասխան ծանուցագիրը արդեն ուղղվել է երկրի ղեկավարին, հաղորդում է Ռոսբալթը` հղելով եգիպտական ԶԼՄ-ներին:
Եգիպտոսի նոր սահմանադրության վերաբերյալ համաժողովրդական հանրաքվեն կկայանա դեկտեմբերի 15-ին: Ինչպես հաղորդվում էր, Եգիպտոսի դատավորները որոշում են կայացրել բոյկոտել այն:
Հիշեցնենք, որ նախօրեին Սահմանադրական վեհաժողովը արտոնել է Եգիպտոսի նոր հիմնական օրենքի բոլոր 234 հոդվածները, որոնց թվում, բազմաթիվ քաղաքացիների կարծիքով, կան և այնպիսիսք, որոնք խախտում են նրա բազային իրավունքները:





