AM
3 Դեկտեմբեր 2012 - 16:18 AMT

Իսրայելը չի վերանայի նոր բնակավայրերի կառուցման վերաբերյալ իր ծրագրերը

Իսրայելը չի հրաժարվի պաղեստինյան տարածքներում բնակավայրերի կառուցման ծրագրերից: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է վարչապետ Բինյամին Նեթանյահուի ներկայացուցիչը:

«Իսրայելը կշարունակի պաշտպանել իր շահերը, չնայած միջազգային հանրության ճնշմանը: Ընդունված որոշումը չի փոփոխվի»,-ընդգծել է նա: