AM
3 Դեկտեմբեր 2012 - 16:32 AMT

Էրդողան. Թուրքիան շարունակելու է Իրանից գազ գնել

Թուրքիան շարունակելու է Իրանից գազ գնել, եթե անգամ այդ երկրի նկատմամբ միջազգային պատժամիջոցներ ընդունվեն, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է «Ինտերֆաքսը»:

«Մենք կշարունակենք գնումները: Մենք դրանցից չենք հրաժարվել»,-ասել է թուրք վարչապետը: