AM
3 Դեկտեմբեր 2012 - 17:00 AMT

ՌԴ նախագահ. Սիրիան չունի և չի էլ կարող միջուկային զենք ունենալ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համոզված է, որ Սիրիան չունի և չի էլ կարող միջուկային զենք ունենալ, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մամուլի ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահը կասկածանք է հայտնել այս հարցի կոռեկտության վերաբերյալ, որն առաջադրել է թուրք լրագրողը:

«Սիրիան միջուկային գերտերություն չէ, և անգամ մոտ էլ կանգնած չէ զանգվածային ոչնչացման զենք արտադրելու հնարավորությանը»,-հավաստիացրել է Պուտինը: