AM
3 Դեկտեմբեր 2012 - 17:10 AMT

Եգիպտոսի սահմանադրական դատարանի դատավորները անժամկետ գործադուլ են սկսել

Եգիպտոսի սահմանադրական դատարանի դատավորները անժամկետ գործադուլ են սկսել` ի նշան նոր սահմանադրության նախագծի դեմ բողոքի, հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղելով տեղի ԶԼՄ-ներին:

Դատավորները բողոքում են դատարանի շենքի մոտ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցների կազմակերպած ցույցի դեմ: Վերջիններս «դատարանի վրա հոգեբանական և ֆիզիկական ճնշում են գործադրում»: