ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ընդունել է բանաձև, որով կոչ է անում Իսրայելին անհապաղ միանալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին և ատոմային ոլորտի բոլոր օբյեկտները ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության տակ դնել:
«Մերձավոր Արևելքում միջուկային զենքի տարածման վտանգը» վերնագրված փաստաթղթում ընդգծվում է, որ հրեական պետությունը տարածաշրջանի միակ պետությունն է, որը ՄԶՉՊ մասնակից չէ:
Բացի այդ, գլխավոր վեհաժողովի անդամներն ընդգծել են Մերձավոր Արևելքում միջուկային զենքից զերծ գոտու ստեղծման կարևորությունը` «գլոբալ մակարդակում ռեժիմի չտարածումը ամրապնդելու համար»:
Հիշեցնենք, որ Իսրայելը պաշտոնապես չի հաստատում, սակայն չի էլ հերքում իր մոտ միջուկային զենքի առկայությունը: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:





