AM
4 Դեկտեմբեր 2012 - 05:59 AMT

Հիլարի Քլինթոն. ԱՄՆ-ն ձեռքերը ծալած չի մնա, եթե Բաշար Ասադը քիմիական զենք կիրառի

ԱՄՆ-ն ձեռքերը ծալած չի մնա, եթե Սիրիայի նախագահ Բաշար Ասադը քիմիական զենք կիրառի: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, հաղորդում է Al-Arabiya հեռուստաալիքը: Նման հայտարարությունների պատճառը ԶԼՄ-ներում հայտնված անանուն հաղորդագրություններն են, որոնց համաձայն սիրիական այն բազաներում, որտեղ ենթադրաբար կարող է քիմիական զենք պահվել, որոշակի ակտիվություն է նկատվում:

Ավելի վաղ Սիրիայի ԱԳՆ-ն հանդես էր եկել հայատարարությամբ, որտեղ նշվել է, որ եթե անգամ Դամասկոսը քիմիական զենք ունենար, ոչ մի պարագայում այն չէր կիրառի սեփակաքն ժողովրդի դեմ: Սիրիական կառավարությունը երբևէ պաշտոնապես չի խոստովանել, որ տիրապետում է քիմիական զենքի:

Ըստ ոչ պատոնական տվյալների, Դամասկոսը տիրապետում է մի քանի տասնյակ «երկիր-երկիր» տիպի հրթիենռրի, որոնք կարող են քիմիական զենք պարունակող մարտագլխիկներ տեղափոխել