AM
4 Դեկտեմբեր 2012 - 06:57 AMT

Եվրախմբի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է մինչև տարեվերջ պաշտոնաթող լինելու մասին

Եվրախմբի նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ մինչև տարեվերջ մտադիր է պաշտոնաթող լինել: Այս մասին նա հայտարարել է Եվրախմբի պլանային նիստի արդյունքում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

«Մտադիր եմ հրաժարվել այս պաշտոնից մինչև տարեվերջ, ծայրահեղ դեպքում` 2013-ի ամենասկզբում»,-հայտարարել է նա` առաջարկելով եվրագոտու երկրներին «իրեն փոխարինող ընտրել»:

Այս պաշտոնում առավել հավանական թեկնածու է համարվում Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլեն, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: