Իրանի Իսլմական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը Պարսից ծոցում խփել են ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքը, ասել է փոխծովակալ Ալի Ֆադավին, երեքշաբթի օրը հաղորդում է Fars-ը:
Ֆադավիի խոսքով, սարքը հատել է Իրանի սահմանը, որից հետո ոչնչացվել է և առևանգվել Իրանի կողմից:
Իրանի ԻՀՊԿ հրամանատարությունը հայտարարել է, որ իրենց մասնագետներին հաջողվել է իրենց վերահսկողության տակ վերցնել ScanEagle տեսակի անօդաչու թռչող սարքի կառավարումը, որն իրականացրել է հետախուզական գործունեություն:
Ֆադավին նշել է, որ ինքնաթիռը գտնվել է Պարսից ծոցի շրջանում վերջին մի քանի օրերի ընթացքում, որտեղ տեղեկատվություն է հավաքել:





