AM
4 Դեկտեմբեր 2012 - 10:11 AMT

Թուրք մարզուհիներին թույլ են տվել հիջաբ կրել մրցումների և մարզումների ժամանակ

Թուրքիայի սպորտի նախարարությունը չեղյալ է հայտարարել մարզուհիների կողմից հիջաբ կրելու արգելքը, երեքշաբթի օրը հաղորդում է թուրքական Resmi Gazete-ն:

Այսպիսով, մարզուհիները կարող են հիջաբ կրել մրցումների և մարզումների ժամանակ:

Արգելքը չեղյալ հայտարարելուց հետո մարզուհիները կարող են օգտագործել իրենց հիջաբով լուսանկարները գրանցման ընթացակարգերի ժամանակ:

Վերջին շրջանում Թուրքիայի կառավարությունն ընդլայնում է հիջաբ կրելու վերաբերյալ իրավունքը: Այսպես, այսօր աղջիկները կարող են դպրոցներ և համալսարաններ հաճախել հիջաբով, հաղորդում է «Թրենդը»: