AM
4 Դեկտեմբեր 2012 - 10:36 AMT

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը Թուրքիայում կոտրել է ձեռքը

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Ստամբուլի հյուրանոցում ընկել է և կոտրել ձեռքը: Լավրովը հոսպիտալացվել է տեղի հիվանդանոց, որտեղ նա անցկացրել է շուրջ մեկուկես ժամ. կատարվել է նրա ձեռքի ռենտգեն հետազոտություն և դրվել ֆիքսատոր: Դրանից հետո բժիշկները նրան ազատ են արձակել:

Երեքշաբթի օրը Լավրովը պետք է մասնակցի Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նախարարական հանդիպմանը, որտեղ, ինչպես ենթադրվում է, նա կքննարկի ՀՀՊ խնդիրը, Աֆղանստանում դրությունը և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը:

Բացի այդ, դեկտեմբերի 3-ին Ստամբուլում բանակցում էին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ինչպես նշում են միջազգային ԶԼՄ-ները, խոսք է գնացել ոչ միայն միջազգայն խնդիրների մասին: Թուրք վարչապետը մասնավորապես մտահոգություն է հայտնում Պուտինի առողջական վիճակի վերաբերյալ, այն է «մեջքի ցավերի» վերաբերյալ, որից, լուրերի համաձայն, տառապում է Պուտինը: