AM
4 Դեկտեմբեր 2012 - 11:33 AMT

ՌԴ ԱԳՆ. Լավրովը ձեռքը չի կոտրել, ուղղակի աննշան մարզական վնասվածք է ստացել

ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կոտրել է ձեռքը Պուտինի Թուրքիա այցելության ժամանակ: ԱԳՆ-ում պարզաբանել են, որ վնասվածքը չի ազդի Սերգեյ Լավրովի աշխատանքային ժամանակացույցի վրա, հայտնում է ՌԲԿ-ն:

Նախօրեին CNN Turk-ը հայտնել էր, որ Լավրովը տեղափոխվել է Ստամբուլի հիվանդանոցներից մեկը ձեռքի կոտրվածքով, որտեղ գիպս են դրել: Բոլոր անհրաժեշտ գործողություններից հետո նրան դուրս են գրել հիվանդանոցից: