AM
4 Դեկտեմբեր 2012 - 12:08 AMT

Միթ Ռոմնին կընդգրկվի Marriott հյուրանոցային ցանցի տնօրենների կազմում

ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Միթ Ռոմնին, ով նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում պարտվել է գործող նախագահ Բարաք Օբամային, կմտնի հայտնի Marriott հյուրանոցային ցանցի տնօրենների խորհրդի կազմի մեջ: Այդ մասին հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Ռոմնին եղել է Marriott-ի վարչության կազմում նաև նախկինում` 1993-2002թթ. և 2009-2011թթ.: Առաջին անգամ նա թողել է պաշտոնը, որպեսզի մասնակցի Մասաչուսեթս նահանգի նահանգապետի պաշտոնի քարոզարշավին, երկրորդ անգամ` նախագահական քարոզարշավին մասնակցելու համար: