ԱՄՆ 5-րդ նավատորմը Պարսից ծոցի շրջանում անօդաչու թռչող սարքեր չի կորցրել, երեքշաբթի օրը հաղորդել է «Ռոյթերս» գործակալությունը` մեջբերելով ԱՄՆ ՌԾՈՒ հրամանատարությանը:
Ավելի վաղ Իրանի Իսլմական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) փոխծովակալ Ալի Ֆադավին հայտարարել էր, որ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում խփել են ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքը: Ֆադավիի խոսքով, սարքը հատել է Իրանի սահմանը, որից հետո վնասվել է և առգրավվել Իրանի կողմից: Իրանի ԻՀՊԿ հրամանատարությունը հայտարարել է, որ իրենց մասնագետներին հաջողվել է իրենց վերահսկողության տակ վերցնել ScanEagle տեսակի անօդաչու թռչող սարքի կառավարումը, որն իրականացրել է հետախուզական գործունեություն:
«Մերձավոր Արևելքում գործող բոլոր անօդաչու թռչող սարքերը գտնվում են ԱՄՆ ՌԾՈՒ հաշվառման տակ: Ոչ մի ապացույց չկա, որ մենք վերջերս կորցրել ենք ScanEagles սարքերից մեկը»,- հայտարարել է ՌԾՈՒ հրամանատարության ներկայացուցիչը:





