AM
4 Դեկտեմբեր 2012 - 12:09 AMT

Բանգլադեշի ողջ տարածքում իսլամիստները բողոքի ակցիաներ են անցկացնում

Բանգլադեշի խոշորագույն իսլամիստական «Ջամահաթ ի Իսլամ» կուսակցության կողմնակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում երկրի ողջ տարածքում:

Փակ են դպրոցներն ու ձեռնարկությունները:

Դակկայում ցուցարարներն այրում են ավտոմեքենաներն ու անվադողերը:

«Ջամահաթ ի Իսլամ»-ը բողոքում է իր ղեկավարության մի քանի անդամների ձերբակալության դեմ, որոնք մեղադրվում են մարդկայնության դեմ հանցագործությունների համար, հայտնում է BBC Ռուսական ծառայությունը: