Ֆրանսիայի ոստիկանությունը դեկտեմբերի 4-ին ձերբակալել է Մոհամմեդ Մերայի երկու ենթադրվող համախոհների, ահաբեկչի, որը 2012-ի մարտին Թուլուզում և նրա շրջակայքում սպանել է 7 հոգու, հաղորդում է Agence France-Presse-ը:
Ոստիկանների կարծիքով, ձերբակալվածները կարող էին ինչ-որ կերպ օգնել Մերային հանցագործությունների կատարման մեջ: Մասնավորապես, համարվում է, որ նրանք Մերայի համար մոտոռոլեր են գտել, որով ահաբեկիչը թաքնվել է սպանությունների վայրից:
Ձերբակալվածների զբաղմունքի բնույթը և ազգային պատկանելությունը չի նշվում, գրում է Lenta.ru-ն:





