Սիրիացի ինժեներ քիմիկոսները ձեռնամուխ են եղել թունավոր նյութերի մարտական կիրառման նախապատրաստությանը, գրում է The Wired-ը` մեջբերելով ամերիկյան հետախուզության աղբյուրը: Այդ տեղեկատվության համաձայն, խոսքը գնում է զարին պատրաստելու մասին, որն անգույն և անհոտ ուժեղ նյարդային-պարալիտիկ թունավոր նյութ է:
«Փաստորեն ստեղծվել է իրավիճակ, երբ այդ խառնուրդը կարելի է բեռնել ինքնաթիռ և տարածել այն անհրաժեշտ շրջանների վրա»,- հայտարարել է հրատարակության զրուցակիցը:
Փորձագետների գնահատականներով, սիրիացի մասնագետները կարող են պատրաստել շուրջ 250 տոննա զարին, սակայն առայժմ խառնվում են «աննշան» քանակություններ, հաղորդում է Lenta.ru-ն:





