AM
4 Դեկտեմբեր 2012 - 14:36 AMT

ՆԱՏՕ. Սիրիայում տակտիկական հրթիռների առկայությունը բավարար է Patriot համակարգերը Թուրքիա ուղարկելու համար

Սիրիայում քիմիական զենքի էական պաշարների և տակտիկական հրթիռների առկայությունը բավարար են «Թուրքիայի ՀՀՊ համակարգն ուժեղացնելու համար»: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը` բացելով ԱԳ նախարարների մակարդակով Դաշինքի խորհուրդը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը համոզմունք է հայտնել, որ օրվա երկրորդ կեսին ՆԱՏՕ-ի խորհուրդը ֆորմալ քաղաքական որոշում կկայացնի Patriot ԶՀՀ-ը Թուրքիա ուղարկելու վերաբերյալ:

Ինչ վերաբերում է Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառման պոտենցիալ սպառնալիքին, ապա նա հայտարարել է, որ դա «բացարձակապես անընդունելի կլինի միջազգային հանրության համար»:

Նա հավելել է, որ նման գործողություններին կհաջորդի դաշինքի անհապաղ պատասխանը: