Իրաքի վարչապետ Նուրի ալ Մալիքին մեղադրել է Քրդստանի իշխանություններին ներքին հակամարտությունը բորբոքելու մեջ՝ մեկնաբանելով Քիրկուկ քաղաքի մոտ նոր քրդական ստորաբաժնման տեղակայման մասին լուրերը, որով խախտվում են դիմակայությունը դադարեցնելու մասին պայմանավորվածությունները, հայտնել է «Ալ Ալյամ» արբանյակային հեռուստաալիքը:
Ալ Մալիկին կոչ է արել թուրք ղեկավարներին «զերծ մնալ նման գործողություններից»:
Իրաքի կենտրոնական և Քրդստանի ինքնավարության իշխանությունների հարաբերությունները վերջերս ճգնաժամի մեջ են, այդ թվում նաև տարածքային տարաձայնությունների, մասնավորապես նավթով հարուստ Քիրկուկի պատճառով:
Քիրկուկի բնակիչները հեռանում են քաղաքից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:





