Բիշքեկում նեղ կազմով բանակցություններ են սկսել ՇՀԿ (Շանհայի համագործակցության կազմակերպություն) անդամ երկրների կառավարությունների ղեկավարները: Ռուսաստանը վարչապետների խորհրդում ներկայացնում է վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Ինչպես հաղորդել է աղբյուրը ռուսական կառավարութունում, «պլանավորվում է, որ նիստի ընթացքում մասնակիցները կքննարկեն համագործակցության խորացման հարցեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, առևտուրը, էներգետիկան, հեռահաղորդակցությունը, գիտությունը և տեխնոլոգիաները»: Վարչապետները կզբաղվեն նաև ՇՀԿ գործունեությունում ֆինանսական մեխանիզմների ստեղծմամբ և կքննարկեն այսպես կոչված Հատուկ հաշիվ և ՇՀԿ Զարգացման բանկ ստեղծելու հնարավորությունը:





