ԱՄՆ Սենատը հաստատել է 2013-ի ազգային պաշտպանության ոլորտում ծախսերը 631.4 մլրդ դոլարի չափով: Նիստի ներկա բոլոր 98 սենատորներն աջակցել են քննարկման դրված պաշտպանական բյուջեին, հաղորդում է Reuters-ը:
Ռազմական բյուջեի հաստատմանը նախորդել է հնգօրյա քննարկում և մի քանի հարյուր շտկումների ընդունում, որոնք հիմա պետք է անցնեն համաձայնեցման ընթացակարգ Ներկայացուցիչների պալատում: Դրանից հետո պատրաստի փաստաթուղթը պետք է ստորագրվի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից:
Փաստաթուղթը նախատեսում է նոր պատժամիջոցներ Իրանի դեմ, արգելք է սահմանում Կուբայում գտնվող Գուանտանամոյի բանտից կալանավորներին ԱՄՆ տեղափոխելու վրա և արգելում ԱՄՆ քաղաքացիներին մեկուսացնել:





