AM
5 Դեկտեմբեր 2012 - 11:56 AMT

ՆԱՏՕ-ում Սերբիայի դեսպանն ինքնասպան է եղել Բրյուսելի օդանավակայանում

Դեկտեմբերի 4-ի երեկոյան Բրյուսելում ինքնասպան է եղել ՆԱՏՕ-ում Սերբիայի 52-ամյա դիվանագետ Բրանիսլավ Միլինկովիչը: Դիվանագետը կյանքի հետ հաշիվները որոշել է մաքրել՝ ցած նետվելով Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանի շենքի պատշգամբից, հայտնում է ՌԲԿ-ն՝ Associated Press-ի վրա հղումով:

Ինքնասպանության դրդապատճառները դեռ հայտնի չեն: Դիվանագետը ինքնասպան է եղել երկու օր անց այն բանից հետո, երբ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների նիստը: Նախօրեին սերբական պատվիրակությունը պետք է հանդիպեր դաշինքի պաշտոնական ներկայացուցիչների հետ:

Նախկին լրագրողը Բրյուսելում Բելգրադի շահերն էր ներկայացնում 2004 թվականից: