AM
5 Դեկտեմբեր 2012 - 12:41 AMT

Ճապոնիան ուսումնական տագնապ է հայտարարել Հյուսիսային Կորեայում հրթիռի գործարկման պատճառով

Ճապոնիան ուսումնական տագնապ է հայտարարել հարավային Իսիգակի կղզում Հյուսիսային Կորեայում հրթիռի գործարկման պատճառով, հայտնել է NHK հեռուստաալիքը:

Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ պատրաստվում է արբանյակով հրթիռ գործարկել դեկտեմբերի 10-22-ը: Ճապոնիան ու նրա արևմտյան դաշնակիցները գտնում են, որ իրականում գործարկվելու է բալիստիկ հրթիռ: Վտանգ կա, որ վթարային իրավիճակում և կուրսից շեղվելու դեպքում, սպառնալիք կարող է առաջանալ ճապոնական հարավային կղզիների բնակիչների համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: