AM
5 Դեկտեմբեր 2012 - 12:32 AMT

Շվեյցարիայի նախագահ է դարձել աջակողմյան կուսակցության ներկայացուցիչը

Շվեյցարիայի խորհրդարանը պաշտոնապես 2013-ի նախագահ է ընտրել պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության և սպորտի 62-ամյա նախարար Ուլի Մաուրերին, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Մաուրերը աջակողմյան Շվեյցարական ժողովրդական կուսակցության անդամ է, հանդես է գալիս ԵՄ-ի հետ կապերի ամրապնդման և ներգաղթյալների աշխատանքը ներգրավելու դեմ:

2013-ի փոխնախագահ է ընտրվել Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավար Դիդյե Բուրկհալտերը: