AM
5 Դեկտեմբեր 2012 - 12:48 AMT

ՄԱԿ. Աշխարհում ավելի քան 200 մլն երեխաների ստիպում են աշխատել

Ողջ աշխարհում ստիպում են աշխատել 5-17 տարեկան ավելի քան 200 մլն երեխաների, նրանցից 15 միլիոնը զրկված են դպրոց գնալու հնարավորությունից, ասվում է ՄԱԿ զեկույցում:

Զեկույցի հեղինակն է ՄԱԿ-ում կրթության հարցերով լիազոր, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը, ով նշում է, որ մանկական աշխատանքն օգտագործելու ոլորտում աննշան անկում է նկատվում:

Բացի դրանից, ՄԱԿ տվյալներով, ընդհանուր առմամբ մոլորակում երեխաների կրթության մակարդակը չի աճում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը: