AM
5 Դեկտեմբեր 2012 - 14:12 AMT

Երևանի պոլիկլինիկաներում անվճար կտրամադրվի ամբուլատոր-պոլիկլինիկական և ախտորոշիչ բուժօգնություն

Դեկտեմբերի 10-ից 20-ը Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր պոլիկլինիկաներում հայտարարվում է ամբուլատոր-պոլիկլինիկական և ախտորոշիչ անվճար բուժօգնության ակցիա: Ինչպես հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, դիմողներին կտրամադրվի խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում այցելուներին հավելյալ անվճար հետազոտությունների և բուժման ուղեգիր կտրվի:

Ցանկացողները քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներ կարող են դիմել բոլոր աշխատանքային օրերին՝ ժամը 9-ից 13-ը՝ ներկայացնելով անձնագիրը: