Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը պարզաբանում է տարածել: Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ի պատասխան մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի իբր հավանական թանկացման մասին որոշ լրատվամիջոցներով տարածված անհիմն տեղեկատվության` վարչությունը տեղեկացնում է, որ քաղաքապետարանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հարց չի քննարկվել և չի քննարկվում:





