AM
5 Դեկտեմբեր 2012 - 17:41 AMT

Եգիպտական ընդդիմության առաջնորդը օգնություն է խնդրել Մուրսիից` նրա կողմնակիցներից ընդդիմությանը պաշտպանելու համար

Եգիպտոսի նախագահ Մուհամմեդ Մուրսիի կողմնակիցները Կահիրեի նախագահական պալատի մոտ հարձակվել են ցուցարարների վրա` ոչնչացնելով նրանց վրանները: Ընդդիմության առաջնորդներից մեկը նախագահից խնդրել է պաշտպանել ընդդիմադիրներին` «լեգիտիմությունը վերջնականապես չկորցնելու համար»:

Չորեքշաբթի օրը նախագահական պալատի մոտ արդեն բախումներ և ծեծկռտուք է տեղի ունեցել, ինչից հետո ոստիկանությունը հակառակորդներին բաժանել է մետաղյա արգելափակոցների միջոցով: Մինչ այդ, իսլամիստները շարունակում են ժամանել ցույցի վայր, փոխանցում է Vesti.ru-ն: