2006 թ-ից սկսած Հայաստանում գործում են շենքերի սեյսմակայունության նոր նորմեր, սակայն շատ նորակառույցներ չեն համապատասխանում այս նորմերին: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը: Նրա խոսքով՝ պատճառներից մեկն էլ այն է, որ ծառայությունն իրավասու չէ վերահսկելու շինարարությունը: Այն վերահսկում է ՀՀ քաղաքաշինության նախարարության համապատասխան բաժինը: Պետրոսյանն ասաց, որ հարցը վերաբերում է առանձին շենքերին:
Հայաստանում առավել ակտիվ, երկարաժամկետ սեյսմավտանգ են Փամբակ-Սևան-Վարդենիս և Վեդի-Երևան գոտիները:
Երևանի բազմաբնակարան շենքերի 70 տոկոսը խորհրդային ժամանակներից են, և շատերն ամրակայման խնդիրներ ունեն, հատկապես Աջափնյակում:





