AM
6 Դեկտեմբեր 2012 - 10:07 AMT

Օգոստոսին Իրանում տեղի ունեցած երկրաշարժից հետո Հայաստանում գրանցվել է 94 հետցնցում

Օգոստոսին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առաջացած հետցնցումները կշարունակվեն դեռ 1.5 տարի: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը: Նրա խոսքով՝ այն տեղի է ունեցել Հայաստանի սահմանից 60 կմ հեռավորության վրա:

Արդեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը գրանցել է 94 հետցնցում, մասնավորապես, Սյունիքի մարզում:

Պետրոսյանը նշեց, որ հետցնցումներ են գրանցվում նաև այս տարի Վանում տեղի ունեցած երկրաշարժից հետո:

Գործակալության պետն ասաց, որ փոքր ուժգնության երկրաշարժերն օգնում են, որպեսզի երկրի ընդերքում կուտակված էներգիան դուրս գա: