Հայաստանի խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու փաթեթը, ինչպես նաև անվավեր ճանաչել «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում 2010-ի ապրիլի 27-ին կատարված շտկումները: Օրենքն ընդունելու օգտին քվեարկել են 90 պատգամավորներ, «դեմ»` 11, 1 հոգի ձեռնպահ է մնացել:
Ընդունված շտկումների համաձայն, 2014-ից Հայաստանում խաղատները կգործեն Ծաղկաձոր, Ջերմուկ, Սևան, Մեղրի քաղաքներում, ինչպես նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում:
2010-ին ընդունված օրենքով նախատեսվում էր, որ նման փոփոխություններ կիրականացվեն 2013-ի հունվարի 1-ից, սակայն վերջին որոշմամբ օրենքի դրույթների կատարումը հետաձգվել է մեկ տարով:





