AM
6 Դեկտեմբեր 2012 - 12:12 AMT

Լոնդոնի իշխանություններն արգելել են Մեծ Բրիտանիայի ամենամեծ մզկիթի կառուցումը

Լոնդոնի Նյուհեմ շրջանի իշխանությունները չորեքշաբթի օրը քվեարկել են քաղաքում Մեծ Բրիտանիայի ամենամեծ մզկիթի շինարարության դեմ, որը կարող էր չորս անգամ ավելի մեծ լինել սուրբ Պողոսի տաճարից, հաղորդում է BBC-ն:

Նյուհեմի տեղի խորհուրդն ավելի վաղ խորհուրդ էր տվել պլանավորման և շինարարության մունիցիպալ հանձնաժողովի անդամներին արգելել կրոնական համալիրի կառուցումը Abbey Mills նախկին արդյունաբերական շրջանում: Արդյունքում չորեքշաբթի երեկոյան հանձնաժողովի 8 անդամները քվեարկել են մզկիթի կառուցման դեմ: