AM
6 Դեկտեմբեր 2012 - 12:15 AMT

Բեռլուսկոնին պատրաստ է 6-րդ անգամ առաջադրել իր թեկնածությունը գալիք խորհրդարանական ընտրություններում

Իտալիայի նախկին վարչապետ, «Ազատության ժողովուրդ» կուսակցության հիմնադիր Սիլվիո Բեռլուսկոնին պատրաստ է 6-րդ անգամ առաջադրել իր թեկնածությունը 2013-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, չնայած նրան, որ հոկտեմբերի վերջին նա հստակ հասկացնել է տվել, որ մտադիր չէ մասնակցել ընտրություններին: Քաղաքական գործիչն իր վերջնական որոշման մասին կհայտարարի առաջիկա օրերին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Իմ կողմնակիցները խնդրում են, որպեսզի ես հնարավորինս արագ հայտարարեմ կուսակցությունը ղեկավարելու դաշտ վերադառնալու մասին»,- ասել է Բեռլուսկոնին:

Նրա խոսքով, Իտալիայում այժմ իրավիճակն ավելի լուրջ է, քան մեկ տարի առաջ, երբ նա հեռացավ վարչապետի պաշտոնից և զիջեց այն տնտեսագետ Մարիո Մոնտիին: